Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ռեժիմը մտնում է հոգեվարքի փուլ

Ռեժիմը մտնում է հոգեվարքի փուլ
23.03.2024 | 07:44

Մենք գործ ունենք արդեն ռեժիմի հետ, որն իր գոյությունը կարող է պահպանել միայն ռեպրեսիաների միջոցով, սակայն դրա համար պետք է ունենա նաև արտաքին հովանավոր կամ հովանավորներ, առանց որի ուժային գործոնը չի կարող արդյունավետ լինել:

Սակայն դա էլ է անբավարար, ցանկացած ռեպրեսիաների վրա հիմնված ռեժիմ պետք է ունենա գաղափարական հենք, որին հավանություն են տալիս լայն զանգվածները: Դա բացակայում է: Այսպիսով, ռեժիմը մտնում է իր հոգեվարքի փուլը:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 1084

Մեկնաբանություններ